Բաժիններ՝

Իշխանություններն այլևս ադեկտվատ չեն. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ մայրաքաղաքում միմյանցից տարբեր 3 բողոքի ակցիաներ էին ընթանում. տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ դժգոհողներն իրենց հերթին էին բողոքի ակցիա անում՝ կանգառներում հավաքված մարդկանց հորդորելով 100 դրամ ուղեվարձ վճարել:

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նախագահական նստավայրի դիմաց պահանջում էին վճարել իրենց չստացած աշխատավարձերը: Ազատության հրապարակում էլ իրենց հերթին հացադուլ և բողոքի ակցիա էին անցկացնում արցախյան պատերազմի ազատամարտիկները:

Ու չնայած հասարակության մոտ համատարած դժգոհությանը, չնայած պարբերաբար անցկացվող բողոքի գործողություններին՝ իշխանությունները փորձում են չտեսնելու տալ կատարվողը. Սերժ Սարգսյանն իր հերթին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր հերթին մեկնել են արձակուրդ, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ երեկ գնացել էր Հանքավան՝ հանդիպելու ամառային ճամբարում հանգստացող երեխաներին:

Փաստորեն, պետության առաջին երեք առանցքային պաշտոնները զբաղեցնող անձինք սեփական հանգիստը, շոուներն ու զվարճանքներն ավելի բարձր են դասում, քան ժողովրդի խնդիրները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031