Ինքնասպանության փորձ՝ 30 հազար դոլար պարտքի համար

Քիչ առաջ երեք երիտասարդ տղաներ Հաղթանակ կամրջի վրա կարողացել են կանխել 25-30 տարեկան տղայի ինքնասպանությունը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղաները, որոնց անուններն են Արսեն, Մելս, Արթուր, նկատում են, որ այդ երիտասարդ տղան արդեն մարմնի կիսով չափը կամրջից այն կողմ է գտնվում:

Տղաները կարողացել են նրան բռնել և բերել կամրջի մայթեզր, որից հետո այդ պահին նշված տարածքով անցնող Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մոտեցել և տղաների օգնությամբ այդ երիտասարդին տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը տղաներին հայտնել է, որ 30 հազար ԱՄՆ դոլարի պարտք ունի և չի կարողանում մարել այն և այլ ելք չունենալով, որոշել էր ինքնասպան լինել:

Տեսանյութեր

Լրահոս