Բաժիններ՝

Ռուսաստանի ԱԳՆ-ը խստապես դատապարտել է Սիրիայի քրդերի հանդեպ իսլամիստների գործողությունները

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ը խստապես դատապարտել է Սիրիայում իսլամիստների գործողությունները: Ռուսական կողմի տվյալներով՝ ներկայումս իսլամիստների մոտ է պահվում մոտ 200 խաղաղ բնակիչ: ՌԴ ԱԳՆ-ը դատապարտել է իսլամիստների կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ անմարդկային ու ծաղրական վերաբերմունքի ցուցաբերումը:

Նշվում է, որ քրդերի և «Ալ-Քաիդայի» հետ կապված իսլամիստների միջև մի շարք խոշոր բախումներ են գրանցվել Սիրիայի հյուսիսում: Քրդեին հաջողվել է հետ մղել իսլամիստներին և անգամ գերեվարել նրանց հրամանատարներից մեկին՝ Աբու Մուսաաբին:

Ի պատասխան՝ իսլամիստները պատանդ են վերցրել մոտ 500 քրդի, հիմնականում կանանց, երեխաներին, ծերերին՝ պահանջելով ազատ արձակել իրենց գլխավորին: Դրանից հետո նրանք սկսել են մեկը մյուսի հետևից կտրել պատանդների գլուխները, ինչից հետո քրդերը հարկադրված են եղել բաց թողնել Աբու Մուսաաբին՝ իրենց պատանդների ազատ արձակման դիմաց:

Իսլամիստները սակայն դեռ իրենց մոտ են պահում մոտ 200 խաղաղ բնակչի՝ նրանց օգտագործելով որպես «կենդանի վահան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031