Բաժիններ՝

Հնդկաստանում դեղորայքից թունավորվել է մոտ 900 դպրոցական

Հնդկական Hindu թերթի փոխանցմամբ՝ Հնդկաստանի Հարյանա նահանգի տարբեր շրջաններում դեղորայքից թունավորվել է 879 դպրոցական: Վերջիններս սակավարյունության (անեմիա) դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում ընդունել են համապատասխան հաբեր, ինչից հետո նրանք ունեցել են գլխապտույտ, սրտխառնոց և փսխում:

Նրանք ստացել են բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի զգացվել: Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ պետծրագրի շրջանակներում դեղորայք ընդհանուր առմամբ ընդունել է մոտ 1.6 միլիոն երեխա, մինչդեռ խնդիրներ են առաջացել նրանցից 900-ից էլ պակասի մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս