Բաժիններ՝

Գաղտնի տեղեկատվությանն իրազեկ ռուս սպաներին արգելվել է հանգստանալ Եգիպտոսում ու Իսրայելում

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և Գլխավոր շտաբն անվտանգ չի ճանաչել Իսրայելում ու Եգիպտոսում ստեղծված իրավիճակը և գաղտնի փաստաթղթերին մուտք ունեցող իր սպաներին արգելել է հանգստանալ այնտեղ:

Համապատասխան հրամանը ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: 2011 թվականին հաստատված նախորդ ցուցակի հետ համեմատ՝ այս անգամ ցուցակում ընդգրկված երկրների քանակն ընդլայնվել է, սակայն դրանից հանվել են Իսրայելն ու Եգիպտոսը: Այս անգամ դրանում հայտնվել է 39 երկիր, որոնցում թույլատրվել է գաղտնի փաստաթղթերին իրազեկ սպաների հանգստանալը:

Այդ երկրներն են Հայաստանը, Անդորան, Ադրբեջանը, Ավստրիան, Աբխազիան, Բուլղարիան, Բելառուսը, Բելգիան, Վիետնամը, Հունգարիան, Հունաստանը, Դանիան, Դոմինիկան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Հորդանանը, Իտալիան, Մալթան, Մարոկկոն, Մոլդովան, Սլովենիան, Սլովակիան, Լեհաստանը, Ուկրաինան, Նորվեգիան, Օմանը, ԱՄԷ-ն, Կուբան, Կիպրոսը, Ղազախստանը, Թաիլանդը, Թուրքիան, Թունիսը, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեռնոգորիան, Չեխիան ու Շվեյցարիան:

Հետխորհրդային երկրներից այդ ցուցակում չեն հայտնվել Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան ու Վրաստանը: Այդ երկրներում չի թույլատրվել ռուս սպաների հանգստանալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս