«Կամազը»» 70 մետր գլորվել է ձորը. վարորդը մահացել է

Հուլիսի 24-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի-Կապան ավտոճանապարհին՝ Շիշկերտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրակարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Պարզվել է, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Կամազ» մակնիշի 24 ԼՕ 159 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (70 մ խորությամբ), ինչից վարորդ 1959թ. ծնված Մանվել Մխիթարյանը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել զոհվածին և հոսանքազրկել ավտոմեքենան: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

Տեսանյութեր

Լրահոս