Բաժիններ՝

Բուլղարական ոստիկանությունը խորհրդարանի շենքն ազատել է բարիկադների շղթայից

Sofia Globe առցանց պորտալի փոխանցմամբ՝ Սոֆիայի ոստիկանությանը հաջողվել է ճեղքել խորհրդարանի շենքի շուրջ հակակառավարական ակցիայի մասնակիցների կառուցած բարիկադները, ուր ողջ գիշեր մնացել են շրջափակված նախարարներն ու լրագրողները:

Ավելի վաղ բողոքի ակցիայի մասնակիցները Բուլղարիայի մայրաքաղաքում շրջափակել էին խորհրդարանի շենքը՝ դրա շուրջ կառուցելով բարիկադներ և հնչեցնելով հակակառավարական կարգախոսներ:

Բուլղարիայում բողոքի ակցիաները մեկնարկել են 40 օր առաջ, երբ մեդիա-մագնատ Դելյան Պեևսկին նշանակվեց Ազգային անվտանգության պետական ծառայության ղեկավար:

Դրանից քիչ անց Պեևսկին հայտարարեց, որ համաձայն է հրաժարական տալ, սակայն բողոքի ակցիաները չդադարեցին: Ցուցարարներն այժմ պահանջում են ողջ Նախարարների կաբինետի հրաժարականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031