Բաժիններ՝

Ուղեվարձի թանկացումն ապօրինի է. մամուլ

««Ժողովուրդին» հաջողվել է պարզել, որ Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ չկա որևէ իրավական ակտ: Համենայնդեպս, օրենսդրության համաձայն՝ ուղեվարձի փոփոխությունը կարող է վերանայվել երթուղին սպասարկող կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի, ասել է թե՝ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Բայց արի՛ ու տես, որ քաղաքապետարանը կոնկրետ որոշում չի կայացրել, այլ, ինչպես փոխանցում են «Ժողովուրդի» աղբյուրները, «գծատերերի» հաշվարկների հիման վրա իր բանավոր համաձայնությունն է տվել սակագինը բարձրացնելու առաջարկին:

Քաղաքապետարանը նման շռայլություն է թույլատրել մեկ պարզ պատճառով, որովհետև այդ «գծատերերն» անձամբ իրենք են: Ինչպես հայտնի է՝ Տարոն Մարգարյանը, նրա աներձագ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և այսպես շարունակ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031