
Ոստիկանական կռուտիտներ. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ ոստիկանությունում Վովա Գասպարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ: Այդ միջոցառման մասին տարածված պաշտոնական հաղորդագրությունում նշված է. «Ոստիկանության համակարգում շարունակվող գործընթացները միտված են եղել ինչպես հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արտասովոր գործելաոճի բացառմանը: Հիմնականում վերը նշված գործընթացներով է պայմանավորված 2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճը՝ 12.2 %-ով կամ 924 դեպքով (2012 թ. 6 ամիս՝ 7500, 2013 փ. 6 ամիս՝ 8484)»:
Այսինքն, ըստ պաշտոնական հաղորդագրության, անցած տարվա առաջին երկու եռամսյակներին ոստիկանությունը միջինը թաքցրել է 460 հանցագործություն: Իսկ ոստիկանապետն էլ եղել է նույն Վովա Գասպարյանը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: