Սպասում են Քոքոբելյանի բացատրություններին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ԱԺ ճեպազրույցում` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ է կատարվում «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև, ասաց, թե որևէ լուրջ բան չկա. Զարուհի Փոստանջյանը գործուղման է մասնակցում է ԵԽ ԽՎ-ի նիստին, Խաչատուր Քոքոբելյանը` բուժման նպատակով գտնվում է արտերկրում, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ մանդատը դեռ չի վերցրել, և դեռևս պաշտոնապես չի ձևակերպվել, որ ցուցակով հաջորդ թեկնածուն Թևան Պողոսյանն է: «Ինչ վերաբերում է հարաբերություննեին, այո՛, այստեղ ինչ-որ հարցեր կան, և հարցերի պատասխաններն ամբողջական կլինեն, երբ Խաչիկ Քոքոբելյանը վերադառնա»,- ասաց Ռ. Հակոբյանը:
Իսկ դիտակմանը, թե վերջին շրջանում շա է խոսվում երկու կուսակցությունների միջև առկա հակասությունների մասին, պատգամավորը նշեց. «Շատ հիմնական հակասություններ չկան, բայց որոշ հարցեր պետք է ճշտվեն, և մամուլում արդեն ասվել է` ինչի մասին է խոսքը, և երբ մյուս կողմի ներկայացուցիչը բացատրությունները տա, հետո, կարծում եմ, ամեն ինչ կհարթվի»:
Ինչ վերաբերում է պայմանավորվածություններին, ինչի մասին մամուլում խոսվում էր, և ինչի մասին հայտարարել էր նաև Ր. Հովհաննիսյանը, ապա Ռ. Հակոբյանն ասաց, որ պայմանավորվածություններ` մանդատը վայր դնելու մասին, իհարկե, եղել են և եղել են երկու հոգու միջև, և «լավ կլինի, որ անմիջական դեմքերն այդ մասին խոսեն»: