Բաժիններ՝

Կրոյֆ. Կլասիկոյում պարտությունը մեծագույն հարվածը կլինի Ռեալի համար

«Բարսելոնայի» նխկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը կարծիք է հայտնել հոկտեմբերի 7-ին կայանալիք Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Բարսելոնա»«Ռեալ» հանդիպման մասին:

«Միշտ շատ բարդ է նման հանդիպումների ելքը կանխատեսելը. երբեք չգիտես` ինչ կարող է լինել: Այդուհանդերձ, նշեմ, որ այս անգամ «Ռեալը» լուրջ վտանգի առջև է կանգնած:

«Մադրիդցիները շատ են հետ մնացել «Բարսելոնայից», և Կլասիկոյում պարտությունը մեծագույն հարվածը կլինի նրանց համար: Եթե «Ռեալը» պարտվի, ապա Մոուրինյոն հասարակության ծանր ճնշման տակ կհայտնվի, ինչը շատ խնդիրներ կառաջացնի»,- Կրոյֆի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031