ԱԳՆ-ի շենքի վաճառքը՝ մոտեցո՞ւմ էր

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՕԵԿխմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը` անդրադառնալով  երեկ Կառավարությամբ որոշմամբ ԱԳՆ շենքի օտարման մասին որոշմանը՝ նշեց, թե կոնցեպտուալ տեսանկյունից, կարծես թե,  քաղաքի կենտրոնը դառնում  է ավելի մեծ չափով զբոսաշրջության տեղի:

«Տվյալ դեպքում` որքանո՞վ է վաճառվել, ի՞նչ գնով է վաճառվել, դա բաց է, գումարները բավականաչափ բարձր են Հայաստանի համար, և Երևանի 1 քմ-ի տեսանկյունից: Երևի այսքանը»,- ասաց Մ. Շահգելդյանը: Իսկ հարցին, թե հաջող գործա՞րք եք համարում դա, Մ. Շահգելդյանը պատասխանեց. «Էստեղ հաջողվածի կամ չհաջողվածի խնդիր ես ուղղակի չեմ տեսնում: Սա մոտեցում է, որն իրականացվել է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031