Բաժիններ՝

Մինչև հոգուս խորքը վիրավորված էի. Մկրտչյան

«Կուբանի» գլխավոր ներդրող Օլեգ Մկրտչյանը կիսվել է իր կարծիքով այն մասին, որ 2018թ-ի աշխարհի առաջնության հանդիպումները չի հյուրընկալի Կրասնոդարը:

«Մինչև հոգուս խորքը վիրավորված էի: Հարցն այն չէ, ինչպես շատերը ներկայացնում են, թե ես գումարային կորուստներ կունենամ, դա անհեթեթություն է»,-Մկրտչյանի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

«Ես ճանաչում եմ Կուբանի ֆուտբոլասերներին, քանի որ մարզադաշտում նրանց հետ նույն օդն եմ շնչում: Գիտեմ, թե ինչ մասշտաբի ֆուտբոլային տոն է շրջանցելու Կրասնոդարը: Իսկ այժմ, չնայած Սոչիի և Ռոստովի մոտ լինելուն, շատերը չեն զգա այդ անհավանական մթնոլորտը:

Բայց ինչ կարող եմ ես անել այս իրավիճակում: Միայն փորձել բարելավել ֆուտբոլային տոնի որակը «Կուբանի» ուժերով: Դա արդեն ես կարող եմ խոսք տալ երկրպագուներին»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս