Ես անձամբ գիտեմ՝ ովքեր են դեմ քվեարկել, էնպես որ` մեր մասին շատ էդքան ջերմ մի մտածեք
Այսօր ԱԺ ճեպազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին` արդյոք երեկ երեկոյան ՀՀԿ գերագույն մարմնի նիստին քննարկվե՞լ է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդությանը դեմ քվեակած 6 պատգամավորների հարցը, ասաց. «Ես չեմ ուզում արգելակել Ձեր դետեկտիվությունը, բայց եթե ՀՀԿ-ն դա քննարկելու լիներ, մենք կքննարկենք: Իմ ամբողջ խոսքն էդ ընթացքում եղել է հետևյալը, որ մենք նախքան Ազգային ժողովի նիստն ու նիստից հետո` հարցը քննարկել ենք, որևէ որոշում չենք կայացրել, բայց փորձել ենք, որ մեր բոլոր պատգամավորները հասկանան խնդրի էությունը: Ես համոզված եմ՝ եթե քվեարկեինք և պարտադրեինք, այդ վեցն էլ չէր լինի, առավել ևս, ես չեմ կարծում, որ այսօր դա գործոն պետք է հանդիսանա Ձեր գնահատումներում` մեկը մյուսի վրա կասկածի: Ես անձամբ գիտեմ՝ ովքեր են դեմ քվեարկել, էնպես որ` մեր մասին շա~տ էդքան ջերմ մի մտածեք»:
Ի դեպ, Գ. Սահակյանի խոսքով, եթե ԲՀԿ-ն չբոյկոոտեր և մասնակցեր այդ քվեարկությանը, ապա կողմ ձայներն ավելի շատ կլինեին: