Երկրորդ տեսակետ ԲՀԿ-ում լինել չի կարող

168.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հերքեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի այն հայտարարությունը, որ` եթե ԲՀԿ-ն չբոյկոտեր ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանանին անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունն ու մասնակցեր այդ քվեարկությանը, ապա «կողմ ձայներն ավելի շատ կլինեին»:

«ԲՀԿ-ի դիրքորոշումը, միանշանակ, միասնական կարծիքի արտահայտում է: Որևէ երկրորդ տեսակետ լինել չէր կարող»,- ասաց Տ. Ուրիխանյանը:

Մեր հարցին, թե համոզվա՞ծ եք, որ ԲՀԿ բոլոր պատգամավորները կողմ չէին քվեարկի, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Միանշանակ»:

ՀԻշեցնենք, որ այսօր կայացած ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ  խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ եթե ԲՀԿ-ն չբոյկոոտեր և մասնակցեր այդ քվեարկությանը, ապա կողմ ձայներն ավելի շատ կլինեին

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031