Ռոբերտ Քոչարյանը չի՞ հարգում ժողովրդին

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Երևանի Ավան վարչական շրջանում Ռոբերտ Սարգսյանի թեկնածության առաջադրումը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե քննարկվել են տարբեր թեկնածուներ, բայց «տվյալ դեպքերում` ՀՀԿ գերագույն մարմինը հենվում է» տարածքային մարմնի որոշման վրա: «Ես բարձր եմ գնահատում Ռոբերտ Սարգսյանի շանսերը»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, եր երեկ երեկոյան ՀՀԿ գերագույն մարմնի նիստում որոշում է կայացվել Ավանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քրոջ ամուսնու` Ռոբերտ Սարգսյանի, իսկ Գյումրիում` Արման Սահակյանի թեկնածությունը:

Վերջինս անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին հայտարարության առնչությամբ իր գնահատականին, թե ինքը չի հավատում, որ այն Ռ. Քոչարյանն է գրել: Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը կասկած էր հայտնել, թե այդ հայտարարության հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է` հաշվի առնելով Ռ. Քոչարյյանի «լեքսիկոնը»:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Ռ. Քոչարյանի կողմից արձագանք ստացե՞լ եք` Գ. Սահակյանը պատասխանեց. «Համենայնդեպս, դեռևս Ռոբերտ Քոչարյանից արձագանքներ  չկան: Հավատա՞մ, թե՞ չհավատամ` ես պատասխանում եմ, որ այդ գաղափարն ինքնին փուչիկ է, որևէ արժեք չի ներկայացնում»:

Գ. Սահակյանը գտնում է, որ Ռ. Քոչարյանն իր հայտարարությունը պետք է այլ տարբերակով հրապարակեր. «Մեր ժողովուրդը հարգանքի արժանի է: Տարբեր հրապարակումով, որևէ հեռուստաընկերությունով կամ որևէ մամուլի ասուլիսով ներկայացներ: Սովորաբար նման մոտեցումները ձևավորված պարզապես ավելի թափանցիկ են ներկայացվում: Իսկ ես չեմ կարծում, թե Ռ. Քոչարյանի խնդիրն էր թաքուն մի բան ներկայացներ»:

Տեսանյութեր

Լրահոս