Ահազանգով բնակարան մտած ԱԻՆ աշխատակիցները տարօրինակ երևույթի են ականատես եղել

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 13:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հաղթանակ» թաղամասի 5-֊րդ փողոցի թիվ 35 ա տան հյուրասենյակի մանրահատակը տաքանում է: Դեպքի վայր են մեկնել Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակիցները, փրկարարական վարչության պետ Մ.Ղազարյանը, տեխնածին վթարների բաժնի պետ Կ. Կարապետյանը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Էլ. լարերի կարճ միացման կասկածանքով տունը հոսանքազրկվել է (մոտ 2 ժ), սակայն տաքությունը չի պակասել: Դեռևս չբացահայտված հանգամանքներում հյուրասենյակի միջնապատը և հատակը (մոտ 5 մ երկարությամբ) տաքանում է: Հատակը ծակելու և նմուշներ վերցնելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղանքի ուսումնասիրման արդյունքում նշված հատվածում ռադիոակտիվ ճառագայթներ չեն հայտնաբերվել: Ըստ նախնական եզրակացության՝ խոնավության հետևանքով հնարավոր է կրաքարի կամ նախկինում օգտագործված շինանյութի ակտիվացում, ինչից առաջանում է ուժեղ ջերմության անջատում: Սեպտեմբերի 14-ին հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից կիրականացվեն համապատսախան հետազոտություններ: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս