Կոնգոյում տարածված էբոլա մահացու համաճարակը դուրս է եկել վերահսկողությունից

Կոնգոյի հյուսիս-արևելքում տարածվում է Էբոլա դողէրոցքի զանգվածային համաճարակը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Մեկ շաբաթում մահացածների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 31-ի:

Այսպիսին են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները (ԱՀԿ):

ԱՀԿ-ի ներկայացուցիչները խոստովանում են, որ «համաճարակը դուրս է եկել վերահսկողությունից: Իրավիճակը շատ լուրջ է»:

Էբոլա դողէրոցքն աշխարհում ամենավտանգավոր ինֆեկցիաներից մեկն է: Մահացությունը հասնում է մինչև 90%-ի:

Դրա դեմ պատվաստանյութ կամ մասնագիտացված թերապիա չկա:

Առաջին անգամ դողէրոցքը հայտնաբերվել է 1976թ. Սուդանի ու Զաիրի նահանգներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930