
Վիճակագրական ծառայությունը նոր կայք ունի

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ԵՄ Թվինինգ ծրագրի աջակցությամբ գործարկել է իր նոր կայքը՝ armstatbank.am-ը: Նոր կայքը հնարավորություն կտա վիճակագրության բոլոր սպառողներին ներբեռնել վիճակագրական տվյալներն իրենց իսկ նախընտրելի ձևաչափերով:
Նոր ինտերնետային կայքը հնարավորություն է տալիս ներբեռնել տվյալները MS Excel, xml կամ այլ ձևաչափերով, ինչպես նաև ստեղծել գծապատկերներ և աղյուսակներ, որոնք կառուցված են օգտագործողի կարիքներին համապատասխան: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Նշենք, որ տեխնոլոգիայի հիմքում ընկած է օգտվողի համար շատ հարմարավետ PX-Web ծրագիրը, որը մշակվել է Շվեդիայի վիճակագրության կողմից և օգտագործվում է ավելի քան 40 ազգային վիճակագրական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ամբողջ աշխարհում: