Հայաստանի նախագահը ցավակցել է Օբամային

ՀՀ նախագահի Աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Բենգազիում տեղի ունեցած զազրելի հանցագործության և զոհերի կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Խորապես ցնցված եմ ս.թ. սեպտեմբերի 12-ին Բենգազիում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցչության վրա տեղի ունեցած հրոսակային հարձակման լուրից, ինչին ողբերգականորեն զոհ գնացին դեսպան Քրիս Սթիվենսը և երեք ամերիկացիներ:
Այս զազրելի հանցագործությունը հարված էր ոչ միայն ամերիկյան ժողովրդին և ամերիկյան կառավարությանը, այլև ողջ առաջադեմ մարդկությանը, ում համար արժեք են արդարությունը, ազատությունն ու ժողովրդավարությունը: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը և ծայրահեղականությունը՝ իր բոլոր դրսևորումներով:

Այս ծանր պահին ԱՄՆ-ի իշխանությունների և ժողովրդի հետ կիսում ենք ձեր վիշտը և աղոթում զոհերի ու նրանց հարազատների համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930