
Թուրքիայում սեպտեմբերին շուրջ 75 քուրդ ապստամբ է սպանվել

Թուրքիայում սեպտեմբերի ամսին շուրջ 75 քուրդ ապստամբ է սպանվել: Նման տեղեկություններ են տարածել թուրքական լրատվամիջոցները:
Ըստ թուրքական իշխանությունների` սեպտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործողությունների ընթացքում 75 PKK-ական է սպանվել:
Թուրքերը նշում են, որ հիմնականում քուրդ ապստամբներին լուրջ կորուստներ են պատճառել ուղղաթիռներով և անօդաչու թռչող սարքերով: Հիմնական հարվածները հասցվել են Դերսիմում և Հաքքարի նահանգում:
Թուրքական կողմն իր կորուստների մասին չի նշում, թեև վերջին շրջանում Թուրքիայի զինված ուժերը տասնյակ սպանվածներ են տալիս: