Սա պատահական արձագանք չէր

Ազգային անվտանգության խորհրդի նախագահ, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն այսօրվա ասուլիսում` անդրադառնալով Եվրախորհրդարանի կողմից ընդունված երեկվա բանաձևին, ասաց. «Դա մեզ համար շատ դրական փաստ է` աշխարհը կիսում է մեր մոտեցումները: Հանցագործությունն աննախադեպ է, դրան հաջորդած գործընթացները` նույնպես և չափազանց կարեւոր է, որ նման միջազգային հեղինակավոր քաղաքական ատյանը միացյալ դիրքորոշում է որդեգրում այս երևույթի հետ կապված: Ի վերջո, հնչեցին բազմաթիվ մտահոգություններ, որ սա կարող է տարբեր երկրներում չափազանց վտանգավոր նախադեպ դառնալ»:

Նաև հավելեց. «Սա պատահական արձագանք չէր: Ես կարծում եմ, որ գործընթացը կշարունակվի: Տարբեր միջազգային խորհրդարանական կառույցներ դեռ այս հարցին անդրադառնալու են»:

 

Տեսանյութեր

Լրահոս