
Աֆղանստանում զրկվել են YouTube-ից օգտվելու հնարավորությունից

Աֆղանստանի ինտերնետից օգտվողները զրկվել են YouTube-ից օգտվելու հնարավորությունից` այնտեղ, երկրի իշխանությունների կարծիքով, Մուհամմեդ արարչին վիրավորող ամերիկյան մի ֆիլմից դրվագներ տեղակայելու պատճառով: Այն կմնա անհասանելի քանի դեռ աղմկահարույց տեսագրությունը չի հեռացվել: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»` հղում անելով РИА-Новости-ին:
Սեպտեմբերի 11-ին ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց ԱՄՆ-ում նկարահանված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի մասին, որտեղ կան Մուհամմեդ արարչի կյանքի վերաբերյալ անբարետես դրվագներ: Հաղորդագրությունը նշում է նաև , որ այդ ֆիլմի ստեղծմանը մասնակցել է ամերիկացի պաստոր Թերրի Ջոնսը: Ֆլորիդացի այս հոգևորականը հայտնի է Ղուրանը հանրությանը աչքի առջև մի քանի անգամ վառելու իր արարքներով:
Եգիպտական իշխանությունները ֆիլմն անվանել են «անբարոյական», իսկ Վատիկանի մամլո քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին` «սադրանք մուսուլմանների համար»: Քննադատելով ֆիլմը, նրանք մարդկանց զսպվածության և բռնությունից հրաժարվելու կոչ են արել: Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստի ասելով նման «զազրելի արարքների» կանխումը ԱՄՆ-ի իշխանությունների պարտականությունն է: