
Մեսսին բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է. Սոտիլ

«Բարսելոնայի» և Պերուի հավաքականի նախկին հարձակվող Ուգո Սոտիլն իր կարծիքն է բոլոր ժամանակների լավագույն խաղացողի վերաբերյալ:
«Ես հնարավորություն եմ ունեցել տեսնել շատ ֆուտբոլային հանճարների խաղը. Պելե, Կրոյֆ, Մարադոնա: Բայց իմ համար Մեսսին միանշանակ բոլոր ժամանակների լավագույն խաղացողը: Շատ տրամաբանական կլինի, եթե նա արժանանա «Ոսկե գնդակին»: Նա այնպիսի խաղային որակներ ունի, որը նրան թույլ է տալիս ևս մի քանի անգամ ստանալ այդ մրցանակը»,- ասել է նա Sport.es-ի հետ հարցազրույցում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը