Միլանը գնահատվում է 400 – 600 մլն եվրո
«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնիի հայտարարությունն այն մասին, որ ցանկանում է վաճառել ակումբը մեծ իրարանցում է առաջացրել իտալական և եվրոպական ԶԼՄ-ներում: Նրանցից շատերն արդեն պոտենցիալ գնորդների ցանկ են կազմում, իսկ sport.es-ը հաշվել է «Միլանի» արժեքը` այն գնահատելով 400-600 մլն եվրո: Նշենք նաև, որ ակումբի պարտքը կազմում է մոտ 90 մլն եվրո:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը