Բաժիններ՝

Man of the match արտահայտությունը վճարովի կդառնա

Man of the match արտահայտությունը, որը  սովորաբար օգտագործում են, երբ ընտրում են հանդիպման լավագույն խաղացողին, կդառնա վճարովի:

OFS Group ընկերությունը, որը գործում է ինտելեկտուալ սեփականության ոլորտում, պատենտավորել էր այդ արտահայտությունը դեռևս 2002թ., սակայն միայն հիմա է որոշել վաճառել իրավունքները՝ այդ արտահայտությունը օգտագործելու համար:

Սպասվում է, որ man of the match արտահայտության բոլոր իրավունքները ձեռք կբերեն բուքմեյքերական ընկերություններ Ladbrokes-ը և Paddy Power-ը, ինչպես նաև հնարավոր է, որ իրավունքները ձեռք բերեն նաև գարեջուր արտադրող Budweiser և Carlsberg ընկերությունները:

Իրավունքների ձեռք բերման վերջին ժամկետը սեպտեմբերի 20-ն է: Իսկ այդուհետ բոլոր այն թիմերը, որոնք կցանկանան գովոբանել իրենց սիրելի խաղացողներին, պետք է զգույշ արտահայտվեն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս