Տոտենհեմի 3 ֆուտբոլիստների հասցեին ռասիստական արտահայտություններ են հնչել
Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Տոտենհեմ» – «Լացիո» խաղի (0:0) ժամանակ լոնդոնյան ակումբի 3 ֆուտբոլիստների հասցեին ռասիստական արտահայտություններ են հնչել: Հաղորդում է The Guardian-ը:
Իտալական ակումբի երկրպագուները վիրավորական խոսքեր են ասել` ուղղված «Տոտենհեմի» կիսապաշտպաններ Ահարոն Լենոնին և Անդրոս Տաունսենդին, ինչպես նաև հարձակվող Ջերմեյն Դեֆոյին:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խաղից հետո նշել է, որ «Լացիոյի» երկրպագուների արած արտահայտությունները չի լսել, սակայն կոչ է արել ՈւԵՖԱ-ին զբաղվել այս հարցով:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը