Բաժիններ՝

Հայաստանի թիմը կմասնակցի «Ջորջիա 2012» ուսումնավարժությանը

Սեպտեմբերի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարարական թիմը կմեկնի Վրաստան, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի՝ ուժեղ երկրաշարժի սցենարով, «Ջորջիա 2012» ուսումնավարժությանը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից, Հայաստանի թիմի կազմում ընդգրկված է 54 մարդ՝ հատուկ փրկարարական, հրշեջ-փրկարարական, ջրափրկարարական, քիմիական, ճառագայթային ու կենսաբանական մոնիթորինգի ջոկատներ, պարամեդիկներ և շնաբաններ։ Թիմը  ղեկավարում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը: «Ջորջիա 2012»-ին Հայաստանը կներկայանա հրշեջ-փրկարարական  տեխնիկայով ու սարքավորումներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս