Բաժիններ՝

Չեմ տեսնում որևէ մեկին, ով նախորդ մրցաշրջանում ինձնից լավն է եղել․ Մբապեն կրկին խոսել է «Ոսկե գնդակի» մասին

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որը նախորդ շաբաթ ընդգրկվել էր «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցանկում, գնահատել է ֆուտբոլային գլխավոր անհատական մրցանակը նվաճելու իր հնարավորությունները։

«Զգացողություն ունեմ, որ այս տարի կարող եմ նվաճել «Ոսկե գնդակը»։ Դա իմ գլխավոր նպատակներից մեկն է, և ժամանակն արդեն քիչ է մնացել։ Օբյեկտիվորեն հասկանում եմ նրանց, ովքեր այլ կերպ են քվեարկում. մտքի բռնապետություն գոյություն չունի։ Բայց երբ վերլուծում ես փաստարկներն ու մրցակցությունը, ապա իմ հաղթանակն անարդարացի չէր լինի։ Չեմ տեսնում որևէ մեկին, ով նախորդ մրցաշրջանում ինձնից լավն է եղել։ Այնպես որ, վստահ եմ՝ հնարավորություններ ունեմ»,- Մբապեի խոսքերն են մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ու AS պարբերականը՝ հղում անելով L’Équipe-ին։

Ավարտված մրցաշրջանի արդյունքներով Մբապեն դարձել է Իսպանիայի Լա Լիգայի (25 գոլ), Չեմպիոնների լիգայի (15 գոլ) և 2026 թվականի աշխարհի առաջնության (10 գոլ) լավագույն ռմբարկուն։ Չնայած այս տպավորիչ անհատական ցուցանիշներին՝ ֆրանսիացի հարձակվողին չի հաջողվել որևէ թիմային տիտղոս նվաճել «Ռեալի» կամ Ֆրանսիայի հավաքականի կազմում։

Հիշեցնենք, որ մրցանակակրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930