
Հայաստանի նախագահը Անկախության տոնին այցելել է Եռաբլուր պանթեոն

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը` երկրի բարձրագույն ղեկավարության հետ, այցելեց Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության եւ ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղեկցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ այլք: Բարձրաստիճան անձիք ծաղիկներ դրեցին Զորավար Անդրանիկի եւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին, ծաղկեպսակ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին: