Թուրքիայի կառավարությունը երազում է նոր Օսմանյան կայսրության ստեղծման մասին. Բաշար Ասադ

Եգիպտական «Ալ-Ահրամ» թերթին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը խիստ քննադատել է Թուրքիայի կառավարությանը՝ սիրիական կառավարության դեմ պայքարող զինված ընդդիմությանն աջակցելու համար.

«Թուրքիան իր սահմաններն ու օդանավակայանները բացել է սիրիացի ընդդիմադիրների ու նրանց համակիրների առջև՝ կոպտորեն ոտնահարելով միջազգային իրավունքը: Թուրքիայի կառավարությունը չի մտահոգվում իր ժողովրդի շահերով և առաջնորդվում է բացառապես սեփական հավակնություններով: Թուրքիայի կառավարությունը երազում է նոր Օսմանյան կայսրության ստեղծման մասին»:

Ասադը սիրիացի ապստամբներին աջակցելու համար քննադատել է նաև Քաթարին և Սաուդյան Արաբիային՝ ընդգծելով, որ Սիրիայի կառավարությունը հաղթանակ է տանելու ահաբեկիչների նկատմամբ, քանի որ սիրիական ընդդիմությունը չի վայելում ժողովրդի աջակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930