Բաժիններ՝

Հրաչ Քեշիշյան. «Ես եմ աշխատանքից դուրս եկել»

Հրաչ Քեշիշյանն արդեն «ՊանԱրմենիան մեդիայի» գլխավոր տնօրենի խորհրդականն է : Օրերս համացանցում քննարկում էր սկսվել ռեժիսոր, «Արմենիա» հեռուստատեսության գործադիր տնօրեն Հրաչ Քեշիշյանին աշխատանքից հեռացնելու շուրջ: Ըստ շրջանառվող խոսակցությունների, Հրաչ Քեշիշյանը չի կարողացել ապահովել «Արմենիա» հեռուստաընկերության հաշվապահություն մտնող և դուրս եկող գումարների սահմանված քանակը: Այն խոսակցությունները, թե ռեժիսորին «Արմենիա» հեռուստաընկերության սեփականատերերը հեռացրել են աշխատանքից, Հրաչ Քեշիշյանը ժխտում է, պատճառաբանելով, թե ինքն է ազատվել աշխատանքից: Տեղեկությունների համաձայն, «Արմենիայում» Հրաչ Քեշիշյանին կփոխարինի «Կարգին հաղորդում» նախագծի ռեժիսորը, «Կարգին մուլտեր» նախագծի և «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալի պրոդյուսեր  Դավիթ Բաբախանյանը, ով նկարահանել է նաև «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից» ֆիլմերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930