Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է. ԱՄՆ պետքարտուղարի շնորհավորական խոսքը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետությանը՝ Անկախության տոնի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.

 

«Նախագահ Օբամայի և Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեծագույն հաճույքով լավագույն մաղթանքներն եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ սեպտեմբերի 21-ին ձեր անկախությունը նշելու առիթով:

 

Սա առանձնահատուկ առիթ է՝ պատվելու հայերի և հայկական ծագումով մարդկանց նվաճումները: Միացյալ Նահանգներում ամերիկահայերը հարստացրել են մեր հասարակությունը՝ է՛լ ավելի ուժեղացնելով մեր երկու երկրների միջև առկա երկարամյա բարեկամական կապերը: Ես հնարավորություն եմ ունեցել ևս մեկ անգամ զգալու հայ ժողովրդի ջերմ հյուրընկալությունը, երբ այս տարվա հունիսին այցելել էի Հայաստան: Ինչպես այն ժամանակ ասացի, Ամերիկան հակված է օգնել Հայաստանին՝ ամրապնդելու իր ժողովրդավարական կառույցները, խորացնելու իր տնտեսական բարեփոխումները և խաղաղ ու բարգավաճ ապագա վայելելու:

 

Հիմա, երբ տոնում եք անկախության 21-ամյակը, իմացե՛ք, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր ու բարեկամ: Ես շնորհավորում եմ բոլոր հայերին այս կարևոր տոնի առիթով ու մաղթում մեծ հաջողություն գալիք տարում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930