Կույրերն անծանոթ տարածքում կարող են կողմնորոշվել նոր խաղի միջոցով

Գիտնականները նոր «վիդեո» խաղ են ստեղծել, որը կույրերին կօգնի սովորել անծանոթ  տարածքներին: Նոր խաղը ստեղծել են Հարվարդի բժշկական դպրոցի և Չիլիի համալսարանի գիտնականները: Համակարգն աշխատում է աուդիո ազդանշանների միջոցով, որոնք կույրերին հնարավորություն են տալիս ծանոթանալու նախկինում անծանոթ վայրերի տարածքներին:

Ինչպես հաղորդում է sciencedily.com-ը, խաղը ստեղծելուց հետո գիտնականներն այն ներկայացրել էին կույրերին. խաղալուց հետո կույրերը շատ ավելի հեշտ էին հասկանում «իրական աշխարհի սահմանները»` հաստատելով, որ իրենց ստացած տարածական ինֆորմացիան ճշգրիտ ու կիրառելի էր առօրյա կյանքում:

Հարվարդի բժշկական դպրոցի ղեկավար Լոթֆի Մերաբեթն իրենց ստեղծած խաղի մասին ասել է. «Նման ինտերակտիվ խաղերի միջոցով սովորելը նորարարական ու խթանիչ միջոց է` կույրերի մոտ զարգացնելու կարևորագույն հմտություններ, որոնք նրանց թույլ են տալիս ինքնուրույն լինել»:

Տեսանյութեր

Լրահոս