Բաժիններ՝

AVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը Երևանում

ELIE SAAB Maison-ը առաջին անգամ ներկայանում է Հայաստանում՝ մեկնարկելով Երևանում առաջին ինտերիեր-բրենդավորված բնակելի համալիրի շինարարական աշխատանքները Դերենիկ Դեմիրճյան 2-4 հասցեում

2026 թ. սեպտեմբերի 10-ին AVA Holding-ը Երևանում մեկնարկեց AVA Residences բնակելի համալիրի շինարարությունը`ներկայացնելով Հայաստանում առաջին ինտերիեր-բրենդավորված բնակելի համալիրը՝ ELIE SAAB Maison-ի հետ համագործակցությամբ, որը հանդիսանում է աշխարհահռչակ ELIE SAAB բրենդի տան և ինտերիերի համար նախատեսված առանձին ուղղություն։ Նախագիծը նշանավորում է ELIE SAAB Maison-ի մուտքը Հայաստան՝ առաջին անգամ Երևանում ներկայացնելով բրենդի ապրելաոճի և ինտերիերի տեսլականը։ Բնակելի համալիրում ինտերիերի յուրաքանչյուր դետալ՝ սկսած ընտրված նյութերից ու լուսավորությունից, ստեղծված է անձնական տարածքի և հանգստության զգացողություն ապահովելու համար։

Այս բնակելի համալիրի ստեղծմամբ՝ AVA Holding-ը նպատակ ունի արձագանքել Երևանում պրեմիում և բրենդավորված բնակելի նախագծերի նկատմամբ աճող հետաքրքրությանը՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայի զարգացումն ու տեղի և միջազգային գնորդների շրջանում աճող պահանջարկը։

AVA Residences Interiors by ELIE SAAB Maison-ը միավորում է այս տեսլականն ու միջազգային փորձը՝ միաժամանակ պահպանելով Երևանի մշակութային և ճարտարապետական ինքնությունը։ Նախադեպը չունեցող այս նախագիծը միավորում է միջազգային դիզայնն ու մասնագիտական փորձը Երևանի զարգացող քաղաքային միջավայրի հետ։

«Այսօր մենք հիմք ենք դնում մի նախագծի, որը, մեր համոզմամբ, Երևանի սրտում ապրելու նոր նշաձող է սահմանելու»,- ասել է AVA Holding-ի հիմնադիր Էդուարդ Ղազարյանը։

«Մենք հպարտ ենք կյանքի կոչել այս յուրահատուկ նախագիծը և մեր ներդրումն ունենալ Երևանի ապագայի ձևավորման գործում։ Երևանն այս նախագծի համար լավագույն տարբերակն էր, քանի որ այն առանձնանում է իր հարուստ ճարտարապետական և մշակութային ինքնությամբ։ Մենք հնարավորություն գտանք Հայաստանում ստեղծելու նմանը չունեցող նախագիծ՝ թե ճարտարապետական, թե մեծանուն բրենդի հետ համագործակցության տեսանկյունից։

Նախագծի ճարտարապետությունը լավագույնս ներկայացնում է ժամանակակից ապրելաոճը և բնական միջավայր է ստեղծում ELIE SAAB Maison բրենդի գաղափարախոսությունը կյանքի կոչելու համար՝ միևնույն ժամանակ պահպանելով Երևանի խառնվածքը և թամանյանական ձեռագիրը։ Այս ամենի արդյունքը կդառնա մի նախագիծ՝ ստեղծված հենց Երևանի համար, այլ ոչ թե Երևան բերված միջազգային ինչ-որ կոնցեպտ»։

Տեղակայված լինելով Դերենիկ Դեմիրճյան 2-4 հասցեում՝ Երևանի ենթակառուցվածքներով հարուստ կենտրոնում՝ AVA Residences Interiors by ELIE SAAB Maison-ը նախագծվել է որպես ամբողջական և անհատականացված միջավայր։ Նախագծի յուրաքանչյուր տարր՝ արտաքին ճարտարապետությունից և ինտերիերից մինչև դրա ընդարձակ պլանավորումն ու մանրակրկիտ մտածված դետալները, մշակվել է մեկ միասնական կոնցեպտի շուրջ՝ բացառապես AVA Residences Interiors by ELIE SAAB Maison-ի համար։

Նախագծի առանձնահատկություններից մեկը ELIE SAAB Maison-ի հետ համագործակցությունն է՝ բացառիկ հնարավորություն վայելելու ներքին հարդարման դիզայներական աննախադեպ ոճը։ Կառլո Կոլոմբոյի և Էլի Սաաբի գեղարվեստական համատեղ ղեկավարությամբ ստեղծված կահույքը արտադրվում է Իտալիայում և աչքի է ընկնում բարձրակարգ վարպետությամբ, որակով և դետալների նկատմամբ առանձնահատուկ ուշադրությամբ։

«ELIE SAAB Maison-ի կողմից ներկայացված ինտերիերի յուրաքանչյուր դրսևորում ծնվում է մեր դիզայներական պատկերացումների և մեզ համար տան գաղափարը կրող վայրի միջև եղած երկխոսությունից», – նշել է ELIE SAAB Maison-ի գործադիր տնօրեն Մասիմիլիանո Ֆերրարին։ – «AVA Residences Interiors by ELIE SAAB Maison-ի դեպքում այդ երկխոսությունը Երևանի հետ է՝ նրա լույսի, դետալների և պատմության հետ։ AVA Holding-ի հետ սերտ համագործակցությամբ՝ մենք ստեղծում ենք ինտերիեր դիզայնի մի ձեռագիր, որը ELIE SAAB Maison-ի ապրելաոճը բերում է Հայաստան՝ բացառապես այս հասցեի համար ստեղծված ինտերիերով»։

Շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկով՝ այս նախագիծը գաղափարից վերածվում է իրականության։ Առանձնահատուկ դիզայնը և ELIE SAAB Maison-ի հետ բացառիկ համագործակցությունը նախագծին հնարավորություն են տալիս դառնալու Երևանի նոր պրեմիում հասցեներից մեկը և Հայաստանի անշարժ գույքի շուկայում հատկանշական նոր համալրում։

Նախագծի ճարտարապետական գաղափարի, ինտերիերի, բնակելի և կոմերցիոն տարածքների, ինչպես նաև այստեղ ձևավորվող ամբողջական ապրելաոճի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առաջիկա ամիսներին՝ նախագծի պաշտոնական մեկնարկին զուգահեռ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930