
Նոր բախումներ թուրքական զորքերի ու քուրդ զինյալների միջև՝ Մուշում
Մուշի նահանգի Հաքսյոյ շրջանի Քարաքյութուք գյուղում միմյանց են բախվել անվտանգության ուժերն ու Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները: Այս մասին հաղորդում է թուրքական İhlas լրատվական գործակալությունը:
Բախումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13.20-ին: Բախման հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել է 2 զինծառայող: Մեկ այլ բախում է գրանցվել Շըրնաքի նահանգի Բեյթուշեբափի շրջանում: Ժամը 21.30-ին տեղի ունեցած բախման հետևանքով վնասազերծվել է 4 PKK-ական: Միևնույն ժամանակ PKK-ն բաց է թողել սեպտեմբերի 8-ին առևանգած 3 գյուղական պահապաններին: