Իսպանական ֆուտբոլը մահանում է. Տնտեսագետ
Խոսե Մարիա Գայ դե Լեբանանը ներկայացրել է եվրոպական առաջատար առաջնությունների ֆինանսական ամենամյա հաշվետվությունը: Տնտեսագիտության դոկտորն ուսումնասիրել է Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնությունները:
«Իսպանիայի առաջնությունը չի առաջադիմում: Միայն երկու ակումբ են ծաղկում` «Ռեալն» ու «Բարսելոնան», մինչդեռ մյուս ակումբները դադարել են առաջադիմել 5 տարի առաջ: Իսպանական ֆուտբոլը մահանում է: Հիմնական պատճառը մարզադաշտերն են, որոնք երկրպագուներին այլևս չեն ձգում: Ֆուտբոլն, ինչպես գիտենք, երկրի տնտեսության հայելին է: Ներկա պահին այդ առումով առաջատարները Գերմանիան և Ֆրանսիան են:
Անգլիական առաջնության մոդելը շահութաբեր չէ, սակայն այն հիմնաված է այնպիսի թիմերի տերերի վրա, ինչպիսին Աբրամովիչն է: Նրա հոլդինգային ընկերությունն ամբողջովին ծածկում է «Չելսիի» վնասները»,- Լեբանանի խոսքերն է փոխանցում Football Espana-ն:
Ավելացնենք նաև, որ ըստ տնտեսագետի` իսպանական ակումբների դրությունը կշտկի հեռարձակման իրավունքներից ստացված գումարները:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը