ԱՄՆ-ում դպրոցական ավտոբուսի վթարից ավելի քան 25 երեխա է վիրավորվել

Ավելի քան 25 երեխա է հոսպիտալացվել ԱՄՆ-ի Թեննեսի նահանգում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:

Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին Ջոնսբորո քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք:

Նախնական տվյալների համաձայն՝ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը, և այն մայրուղու վրա շրջվել է:

Ավտոբուսում եղել է Crockett միջնակարգ դպրոցի 63 դպրոցական: Ավելի քան 25 երեխա վնասվածքներ է ստացել: 1 աղջկա վիճակը ծանր է, նրան վիրահատել են: Հոսպիտալացվել է նաև ավտոբուսի վարորդը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930