«Բարսելոնայի» նախկին կիսապաշպան Սեյդու Կեյտան իր տպավորություններով է կիսվել Իսպանիայի առաջնությունում «կատալոնացիների» մեկնարկից:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն` 2006-2007թթ. Հայաստան եկող տուրիստների 0.9 տոկոսը եկել է Հայաստան հենց առցանց ամրագրման (online booking)-ի միջոցով: Առցանց ամրագրման միջոցով Հայաստան եկողների մեջ առաջատարի դիրքերում էին Մեծ Բրիտանիան և Իտալիան:
ոբերտ Քոչարյանը դեռ չմարսած Հոկտեմբերի 27-ը, դեռ չմարսած Մարտի 1-ի սպանությունները` դարձավ ընդդիմադիր ընտրազանգվածի 20 տոկոսի տերը: Ես սա եմ համարում ամենասարսափելին: Իսկ դա տեղի ունեցավ այն բանի արդյունքում, որ շարժումը հետևողականորեն չէր պարտադրում իշխանությանը` կատարել իր խոստումը և բացահայտել Մարտի 1-ը: Բոլորս էլ տեսնում էինք, որ 2011թ. ապրիլից սկսած Մարտի 1-ի թեման մի տեսակ սառեցվել էր, և դրանով զբաղվում էին միայն զոհերի հարազատները:
Վիրավորված Տ. Սարգսյանը մտածել է, որ, եթե իրեն նվաստացնելու հաշվին Սերժ Սարգսյանը սեփական PR-ն է արել, կարելի է Ս. Սարգսյանի հեղինակության հաշվին էլ փորձել սեփական քարոզչությունն անել: Ահա թե ինչու է իրականում տեղի ունեցել երեկվա խորհրդակցությունը` խաղատների գործունեության թեմայով, որը հաստատ Հայաստանի տնտեսության թիվ մեկ խնդիրը չէ, այդ ոլորտն առանձնապես մեծ բյուջետային եկամուտներ չի ապահովում:
Անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ի վերջո, անգամ ամենաընդդիմադիր ուժերն ինտեգրվեցին իշխանական համակարգին` վերցնելով կեղծված ընտրությունների արդյունքում իրենց բաժին հանված մանդատները: Ու նրանց գործունեությունն այսօր Ազգային ժողովում ծառայում է ոչ այնքան քաղաքացիների, որքան իշխանությունների շահերի սպասարկմանը: Քանի որ իշխանությունն անում է այն, ինչն անելու էր նաև ընդդիմադիրների բացակայության պայմաններում:
Այժմ Լևոնն իր ակտիվում ունի 5 միավոր
«Forbes»-ի կազմած աղյուսակում ընդգրկվել են նաև հայազգի երկու ներկայացուցիչներ: Աղյուսակի 35-րդ հորիզոնականը զբաղեցրել է 32-ամյա հումորիստ Միխայիլ Գալուստյանը: Վերջինիս եկամուտը տարվա ընթացքում կազմել է $2,7 մլն: Հայտնիների աղյուսակի 41-րդ հորիզոնականը զբաղեցրել է մեր հայրենակից, 38-ամյա հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը: Նրա եկամուտը կազմել է $2,8 մլն:
«Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության» արդյունքում` Ահարոն Ադիբեկյանը հնարավորություն ունեցավ նման խայտառակ թվեր հրապարակելու: Եթե «քաղաքագիտական վերլուծության» միջոցով ԲՀԿ-ին չտրվեր ընդդիմադիր երևալու հնարավորություն, ապա Ահարոն Ադիբեկյանը հնարավորություն չէր ունենա Ծառուկյանին ներկայացնել 40 տոկոս քվե ունեցող, այն էլ` ընդդիմադիր թեկնածու»:
Մարզում գրանցված կրակոցների կապակցության հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանություն), կատարվում է նախաքննություն եւ կատարվում են օպերատիվ գործողություններ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Այս մասին «Ա1+»-ին ասել է ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:
Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կմեկնարկի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ներկայացուցիչների 9-րդ նստաշրջանը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը՝ ի դեմս ուսանողական գիտական ընկերության։
«Բարսելոնայի» կիսապաշպան Սեսկ Ֆաբրեգասը համեմատել է Անգլիայի և Իսպանիայի առաջնությունները:
Բրազիլիայի դատարանը YouTube պորտալին 10 օր ժամանակ է տվել` կայքից հակաիսլամական «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը հեռացնելու համար:
ՀՀ ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդարանում 2011 թվականի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության ներկայացումից հետո ինքնատիրապետումը կորցրել է և Henaran.am-ի թղթակցի ձեռքից ուղղակի խլել է ձայնագրիչը:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, 168.am-ի հետ զրույցում խոսելով Իրանի նկատմամբ պատերազմ սկսելու հնարավորության մասին, նշեց, որ Իրանի հետ կապված՝ ավելի շուտ գործ ունենք պատերազմական հռետորաբանության, քան բուն պատերազմի վտանգի առկայության հետ, և Մերձավոր Արևելքի որևէ պետության, այդ թվում՝ նաև Իսրայելին, այդ պատերազմը ձեռնտու չէ:
Ինգան մարմնի ցավից շառագունում է, երբ մայրը փորձում է պրոթեզե կորսետը հագցնել նրա` մինչև գոտկատեղը «ծռված» մարմնին: Բղավում է` «Մա՛մ, մա՛մ, վայ մամա՛, հանի խնդրում եմ, չեմ դիմանում…»: Ինգայի աչքերի մեջ հայտնվում է ալ կարմիր արցունքը, որի հոսելու ճանապարհը նա կամքի ուժով փակում է, որպեսզի անծանոթի մոտ խղճահարություն չառաջացնի: Մայրը Ինգայի ցավոտ «ծկլթոցից» շփոթված` շտապելուց ձեռքերը դողդողացնելով՝ ոչ կարողանում է կորսետը հագցնել, ոչ էլ հանել: Բոլորս, շունչներս պահած, սպասում ենք Ինգայի «ազատագրմանը», բայց ոչ մեկս չենք համարձակվում օգնության ձեռք մեկնել: Պրոթեզե կորսետը չարիքի նման համառ պնդաճակատությամբ «փաթաթվել» է երեխայի մարմնին: Ինգային վարժվելու համար առաջին հայացքից անսովոր այդ սարքը մինչև կյանքի վերջ անհրաժեշտ է: Կորսեթի հանդեպ ատելության հետ մեկտեղ՝ նա հասկանում է, որ կյանքում կան բաներ, որոնք անկախ իր կամքից ապրելու համար իրեն այլևս պարտադրված են:
Երթի մասնակիցները շարժվել են Սբ. Հակոբ եկեղեցուց մինչև Եղբայրական գերեզման (կտրելով կենտրոնական փողոցները ներքևից վերև): Այնտեղ ռազմական նվագախմբի երաժշտության ներքո ծաղիկներ են դրել հուշակոթողին։
Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին նոտա է ուղարկել Հայաստանի ԱԳՆ` առաջարկելով վերջ դնել դիվանագիտական հարաբերությունների միակողմանի դադարեցմանը` առանց որեւէ նախապայմանի, հաղորդվում է Հունգարիայի կառավարության կայքում:
Հացի թանկացումը լինում է կամ նոմինալ, կամ քրեական: Ըստ news.am-ի, նման հայտարարություն է արել Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը` մեկնաբանելով երկրում հացի գնի թանկացումը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ, հենց այդ հանդիպման ընթացքում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» երկարամյա ավագ, լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանի մեծ ֆուտբոլին հրաժեշտ տալու հանդիսավոր արարողությունը:
Նավթի գնի վրա ազդում է նաև Իրաքում արդյունահանման աճը: Իրաքի նավթի նախարարության տվյալներով՝ այդ երկիրն օրական արդյունահանում է 3.328 մլն բարել նավթ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1979-ից հետո:
Հաջորդ տարի Երևանում կսկսվի կոյուղամաքրման ամենամեծ կայանի կառուցումը: Այս մասին այսօր ԱԺ 2011թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Ըստ նրա ՝ կոյուղատարների մաքրման կայաններ կկառուցվեն նաև Դիլիջանում և Ջերմուկում:
Որքան էլ զարմանալի է, վերջին օրերին այդքան աղմուկ հանած «ատկատների» թեմայի շրջանակներում կարծես մարզպետների անուններ չհնչեցին: Այն դեպքում, երբ «ատկատի մեքենան» նույն արդյունավետությամբ տարիներ շարունակ գործում է նաև մարզերում: Պատճառը, թերևս, նույնն է. մարզպետները իրենց հիմնական` ընտրական առաքելությունը բավարար չափով կատարել ու դրա համար «ատչյոտ» արդեն տվել են` ստանալով մինչև հաջորդ ընտրություններ «ատկատով» զբաղվելու ինդուլգենցիաներ:
Քիչ առաջ ավարտվել է Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը: Չնայած խորհրդի որոշ անդամների սպասումներին, որ նիստի ժամանակ կարող է քննարկվել առաջիկա հանրահավաքի անցկացման հարցը և կարող են որոշվել կոնկրետ ժամկետներ, նիստի օրակարգում նման հարց դարձյալ չի ընդգրկվել:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 5.200.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 402-404.5 դրամով և վաճառվում է 406-408 դրամով:
Գերատեսչության հայտարարությամբ՝ ավելի քան 38 տոննա գյուղարտադրանքն առգրավվել է Նովիե Յուրկովիչի միջազգային ավտոմոբիլային անցակետում:
Քադաֆիի սպանությունից հետո նրա քիչ թվով համախոհները որոշել են հաշվեհարդար տեսնել նրան սպանողի հետ,- գրում է Breitbart-ը: Հուլիսին Օմրան Շաաբանի և նրա երեք ընկերների վրա հարձակում են գործել Բենի Վալիդ քաղաքից ոչ հեռու: Փոխհրաձգության հետևանքով Շաաբանը վիրավորվել է վզից և որովայնից: Զինաթափելով նրանց՝ Քադաֆիի կողմնակիցները նրանց իրենց հետ տարել են Բանի Վալիդ:
«Երբ մտավորականն առաջին բարդությունից հեռանում է, նրան պետք էլ չէ հետ կանչել: Սակայն կան մարդիկ, իսկապես մտավորականներ, ովքեր ցավից կամ ստիպված այլ պատճառներից հեռացել են: Նրանք ամեն օր, օտարի հողում՝ կարոտով լի, ստեղծագործում են հայրենիքի մասին, հայրենիքի համար: Ցավոք, հեռացած մարդկանցից շատ քչերն են այդպիսին…»:
«Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի եզրափակիչ գալա համերգին հաղթող ճանաչվեց Պետրոս Պետրոսյանը: Ծրագրից հետո ամբողջ համացանցը բուռն քննարկում էր, ըստ հանդիսատեսի, «անարդար» ընտրությունը:
Աղետը տեղի է ունեցել պլանային թռիչք իրականացնելիս: Կատարվում է հետաքննություն՝ պարզելու կատարվածի մանրամասները:
Աշխարհի 2014թ-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպումը կսպասարկի խորվաթ մրցավար Մարիո Ստրահոնյան: