ՀԱԿ-ը հնարավորություն տվեց` Քոչարյանին ներկայացնել որպես ընդդիմադիր թեկնածու
«Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության» արդյունքում` Ահարոն Ադիբեկյանը հնարավորություն ունեցավ նման խայտառակ թվեր հրապարակելու: Եթե «քաղաքագիտական վերլուծության» միջոցով ԲՀԿ-ին չտրվեր ընդդիմադիր երևալու հնարավորություն, ապա Ահարոն Ադիբեկյանը հնարավորություն չէր ունենա Ծառուկյանին ներկայացնել 40 տոկոս քվե ունեցող, այն էլ` ընդդիմադիր թեկնածու»,- մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով օրերս Ահարոն Ադիբեկյանի կողմից հրապարակված հարցման արդյունքներին` ասաց Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ, Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման նպատակով 2009-2010 թ. գործած Փաստահավաք խմբում ՀԱԿ-ը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանը:
«Իսկ ամենասարսափելին այն է, որ Ադիբեկյանին հնարավորություն տրվեց Ռոբերտ Քոչարյանին ներկայացնել` որպես 20 տոկոս ունեցող ընդդիմադիր թեկնածու: Իսկ Ռոբերտ Քոչարյանը դեռ չմարսած Հոկտեմբերի 27-ը, դեռ չմարսած Մարտի 1-ի սպանությունները` դարձավ ընդդիմադիր ընտրազանգվածի 20 տոկոսի տերը: Ես սա եմ համարում ամենասարսափելին: Իսկ դա տեղի ունեցավ այն բանի արդյունքում, որ շարժումը հետևողականորեն չէր պարտադրում իշխանությանը` կատարել իր խոստումը և բացահայտել Մարտի 1-ը: Բոլորս էլ տեսնում էինք, որ 2011թ. ապրիլից սկսած Մարտի 1-ի թեման մի տեսակ սառեցվել էր, և դրանով զբաղվում էին միայն զոհերի հարազատները»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: