YouTube-ի տեսահոլովակի պատճառով Google-ի մասնաճյուղի տնօրենին հնարավոր է ձերբակալեն
Բրազիլիայի դատարանը YouTube պորտալին 10 օր ժամանակ է տվել` կայքից հակաիսլամական «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը հեռացնելու համար:
Մինչդեռ Google ընկերության բրազիլիական մասնաճյուղի տնօրենը հրաժարվել է ֆիլմը հեռացնել՝ նշելով, որ Google-ը պատասխանատվություն չի կրում YouTube-ում տեղադրված հոլովակների բովանդակության համար: Նրա պատասխանը չի բավարարել դատարանին: Ինչպես հաղորդում է France-Presse-ը՝ Բրազիլիայի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Google ընկերության` տեղի մասնաճյուղի տնօրենին` YouTube-ից «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը հեռացնելուց հրաժարվելու համար:
Նշենք, որ հակաիսլամիստական ֆիլմը կայքից հեռացնելու պահանջով Սան Պաուլոյի դատարան էր դիմել տեղի մահմեդականների միությունը՝ նշելով, որ ֆիլմը խախտելով Բրազիլիայի Սահմանադրությունը` ոտնահարվում է դավանանքի ազատությունը: