
Դատախազի տեղակալը պաշտոնանկ կարվի՞

«Ա1+»-ի փոխանցմամբ` այսօր կեսօրին Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանի որդին կրակել էր «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ` Միսաք Տեր-Պողոսյանի ուղղությամբ։
Մարզում գրանցված կրակոցների կապակցության հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանություն), կատարվում է նախաքննություն եւ կատարվում են օպերատիվ գործողություններ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Այս մասին «Ա1+»-ին ասել է ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:
«Ա1+»-ի հավաստի տեղեկություններով` ամենայն հավանականությամբ վաղը պաշտոնանկ կարվի Սերժիկ Մինասյանը, իսկ նրա որդին հավանաբար այսօր արդեն ձերբակալվել է: