Սերբիայում ռազմական օդանավն ընկել է բնակելի թաղամասի վրա

Սերբիայի հյուսիսում այսօր ռազմական ինքնաթիռի ավիավթարի հետևանքով զոհվել է օդաչուն, իսկ նրա օգնականն ստացել է վնասվածքներ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սերբիայի պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ ինքնաթիռն ընկել է Նովա Պազովա քաղաքի բնակելի թաղամասի վրա: Երջանիկ պատահականությամբ այլ տուժածներ չկան:

Աղետը տեղի է ունեցել պլանային թռիչք իրականացնելիս:

Կատարվում է հետաքննություն՝ պարզելու կատարվածի մանրամասները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930