Թրամփը Իրանը անվանել է ահաբեկչության գլխավոր հովանավորը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանը անվանել է ահաբեկչության գլխավոր հովանավորը։
ԱՄՆ զինծառայողներն այժմ աշխատում են՝ ապահովելու համար, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Պենտագոնում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 25-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ։
«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն զինծառայողներին, որոնք հենց այս պահին աշխատում են՝ ապահովելու համար, որ աշխարհի գլխավոր ահաբեկչության հովանավորը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, երբեք միջուկային զենք չունենա», — ընդգծել է նա։
Իսկ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ընդամենը վեց ամսում Միացյալ Նահանգները «ամայացրել են» Իրանը, որը գրեթե կես դար ցանկացել է Ամերիկայի մահը։

