«Չեմ կարծում, բայց չեմ բացառում, համենայնդեպս, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն այսօր ամեն ինչ անում է, որ բոլոր հավանական թեկնածուներին ոչնչացնի, շրջապատը մաքրի՝ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ հակաքարոզչության միջոցով, պատվերով վերլուծությունների միջոցով, Օսկանյանին՝ քրեական գործ հարուցելով, կլինի մեկ ուրիշը, որը վերահսկելի չի լինի, ես չեմ բացառում, որ նրա դեմ էլ ինչ-որ բան կկիրառի: Նա ամեն ինչ պիտի անի, որ մնան թույլ թեկնածուներ, լինի մրցակցություն, և ինքը դառնա լեգիտիմ նախագահ»:
Այսօր Apple ընկերությունը սկսում է նոր iPhone-5 սմարթֆոնի վաճառքը ևս 22 երկրներում: Այդ երկրների թվում են Ավստրիան, Հունգարիան, Իռլանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Նոր Զելանդիան, Իտալիան, Պորտուգալիան, Լեհաստանը և այլ երկրներ: Այդ երկրների բնակիչներն արդեն իսկ կարող են ձեռք բերել երկար սպասված նորույթը: Այդ մասին հայտնում է imore.com-ը:
ՀԱԿ անդամ, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե ԱԺ ՀԱԿ խմբակցության կողմից «Մարտի 1»-ի գործով նոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը քաղաքական է:
«Բոլոր ծնողներս էլ ընդառաջ ենք` նորից վերականգնենք։ Սամվել Նիկոյանը ոչ մի բան չարեց. ինչ էին փնտրում` ես չեմ իմանում… Մարտի 1-ը` պարզ, զոհվածները` պարզ, խփողները` պարզ, թե մինչեւ հիմա ինչ են ման գալիս…»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը` Վաչագան Ֆարմանյանը:
Սեպտեմբերի 19-21 Վիեննայում անցկացված Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների 31-րդ համաժողովի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը, թե իբր իրենք կանխել են հայաստանյան պատվիրակության փորձը անդրադառնալ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին, իրականությանը չի համապատասխանում:
Մոնտին կոչ է արել արժույթի կառույցի առաջնորդներին՝ ստեղծել բյուջեի դեֆիցիտի կրճատման հսկողության այնպիսի գործընթաց, որի ընթացքում կրեդիտորները կկարողանան հետևել և տեսնել, որ տնտեսման ծրագիրը շարունակվում է, և ամեն ինչը ընթանում է իր հունով:
Սահմանադրական դատարանը այսօր` սեպտեմբերի 28-ին գրավոր ընթացակարգով սկսել է քաղաքացի Գրիգոր Վահանյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը:
«Իսպանիան և Պորտուգալիան են արտադրում գենոմոդիֆիկացված սննդամթերքի 90%-ը, իսկ մենք մեծ հաճույքով օգտագործում ենք իսպանական ձեթ»,- այսօրվա ասուլիսում ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Միակ «կողմը», որին կարող է ուրախացնել այս պատմությունը, քաղաքակիրթ աշխարհի կողմից մերժված հնդկական գոմեշն է, որը Հայաստանում ոչ միայն լավ ընդունելություն է գտել, այլ ավելի թանկ է գնահատվել, քան հայկական հալալ-զուլալ տավարը։
«Ես ՁԵզ վստահեցնում եմ՝ որևէ բժիշկ իրեն թույլ չի տա, որ նորմալ վարձատրվելու դեպքում խալաթի գրպանը բացի, ասի՝ փող դրեք: Եվ էն մասերը, որ ասում էի՝ պատժեք, ես չէի ասում, որ բժիշկներին պատժեք, ես ասում էի՝ պատժեք նրանց, ովքեր էլ արդեն բժիշկ չեն: Նրանք արդեն դարձել են բիզնեսմեն: Ես հիմնականում խնդիրը տեսնում եմ կառավարման և կառուցվածքային ոլորտում»,- ասաց Դ. Դումանյանը:
Վաճառքում այլևս չկան փչացած ձվեր, բնակչությունն անհանգստանալու կարիք չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նա վստահեցրեց, թե վաճառքից արդեն հանվել է փչացած արտադրանքը:d
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ` այսօր ժամը 16:00-ին Կոնյակի գործարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվի հավաքը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` քննարկվելու է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին` ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը, ինչպես նաև այն, թե ինչ դիրքորոշում պետք է արտահայտի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` ՀՀ կառավարության կողմից ԱԺ ներկայացված 2011թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ:
«Ես նաև գրականության դասատու եմ եղել, եթե ասում էի՝ «Սամվել» վեպը կարդացե՞լ եք, պատմեք, չէին պատմում՝ 2 էին ստանում: Քիչ առաջ ասացի, որ ես չեմ կարդացել այն տեքստը, որ ուղարկվել է Դատախազության կողմից, առավել ևս` կարդալուց հետո հարցադրումներ են առաջանում, որը պիտի Դատախազության ներկայությունը տրվի, այսինքն՝ կողմ և դեմ քվեարկելն ինքնանպատակ չէ»:
Այսօր ԱԺ-ում ներկայացվեց ՀՀ Առողջապահության նախարարության 2011թ. տարեկան բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը: ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի փոխանցմամբ՝ նշյալ ոլորտում իրականացվել է բյուջետային դասակարգման 62 ծրագիր:
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատը վայր դնելու մասին դիմումին, որի ժամկետը լրանում է այսօր:
«Եթե բոլորը…» ֆիլմում հերոսուհու հայրը ռուս զինվոր Ալեքսանդր Մասլեննիկովն է, որը զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ` պաշտպանելով իր կնոջ հայրենիքը: Քսան տարի անց Ալեքսանդրի աղջիկը գալիս է հոր գերեզմանի վրա ծառ տնկելու, գտնում է հոր ընկերներին, փորձում են իրականացնել նրա ցանկությունը, բայց պարզվում է, որ այդ գերեզմանը մնացել է սահմանից այն կողմ…
Հայաստան-Կանզաս նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 24-ից 28-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար-ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ադրբեջանահունգարական գործարքի հետեւանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին հասցված վնասը: ԵԱՀԿ գործող նախագահը բարձր է գնահատել բանակցությունների ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը հասնելու Հայաստանի հանձնառությունը:
Հանրային պաշտպանի գրասենյակից հրավիրված պաշտպանը միջնորդել է 10 աշխատանքային օր ժամանակ տրամադրել իրեն ծավալուն գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, միջնորդությունը բավարարել է և դատական նիստը հետաձգել է մինչև հոկտեմբերի 11-ը:
Դելֆինարիումի տնօրենը հստակ պատասխան չի տվել, թե գոհացնում է իրենց երևանյան ներկայացումներին հաճախելիությունը. «Ոչ մի տեղ հենց այնպես չի լինում, և հասկանալի է, որ դժվարություններ կան, հարցերը շատ են, որոնք և մենք փորձում ենք լուծել»,- ասել է նա:
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը դեռևս չի քննարկել ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին հայտնի քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը:
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ կփորձի վերամիավորվել էր նախկին ընկերուհու` Ռաֆաելա Ֆիկոյի հետ, ով երեխա է սպասում ֆուտբոլիստից:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին նշել է, որ հոկտեմբերի 7-ին կայանալիք Էլ կլասիկոյից առաջ առավելությունն իրենց կողմն է, քանի որ Մադրիդի «Ռեալն» այս պահին մեծ ճնշման տակ է և սխալվելու իրավունք չունի:
«Մեզանում ստեղծվել է մի գաղափար, որ քաղաքականությամբ զբաղվողները աստվածային մի զորություն է, որը մարդուն ազատում է բոլոր մեղքերից»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Ռուսաստանի ԱԳՆ-ում նշում են,որ չնայած Ռուսաստանի երկխոսության և համագործակցության համար բաց դիրքորոշմանը` նախագծի դեմ քվեարկել են, մասնավորապես, ԱՄՆ-ը և ԵՄ-ն:
Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.
««Աժ Կանոնակարգ օրենքի» 36-րդ եւ 37-րդ հոդվածներում մեղադրյալ ներգրավելու հարցը դասվում է պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերի շարքին եւ պարտադիր ընդգրկվում է ԱԺ նիստերի օրակարգ: Իսկ կանոնակարգի 55-րդ հոդվածը սահմանում է, որ պարտադիր եւ ըստ անհրաժեշտության օրակարգ ընդգրկված հարցերը, այդ թվում` վերոնշյալը, քննարկվում են արտահերթ»,- ասել է մամուլի քարտուղարը:
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Աբասը կազմակերպությանը կոչ է արել ինքնավարությանը շնորհել դիտորդի կարգավիճակ: Պաղեստինյան առաջնորդը նշել է, որ չնայած պաղեստինցի ժողովրդի «զայրույթին», նա հավատարիմ է մնում երկու անկախ պետությունների ստեղծման գաղափարին:
Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Գովերլա»-«Մետալուրգ» խաղին կարող է հետաքրքիր դեպք տեղի ունենալ:
Նշելով, որ Գերմանիան կարևոր ռազմավարական երկիր է Ադրբեջանի համար, Խալաֆ Խալաֆովն ընդգծել է, որ գոյություն ունեցող համագործակցության ընդլայնման մեծ հեռանկար կա: Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին` փոխնախարարը նշել է, որ Հայաստանը տարբեր պատճառներով ձգձգում է հակամարտության լուծումը խաղաղ ճանապարհով: