Հայաստան-Իտալիա հանդիպումը կսպասարկի խորվաթ մրցավարը
Աշխարհի 2014թ-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպումը կսպասարկի խորվաթ մրցավար Մարիո Ստրահոնյան:
37-ամյա մրցավարը միջազգային հանդիպումներ է դատում 2006 թվականից և այս պահին սպասարկում է ինչպես երկրի առաջնության, այնպես էլ` Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հանդիպումները:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը