Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրվա առիթով ցույց Արցախում՝ նրան սպանած ոճրագործի արտահանձնման դեմ

Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված և նրան Հունգարիայում կացնահարելով սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և հերոսացման դեմ կազմակերպված քայլերթ, որին մասնակցել է շուրջ 3000 մարդ։
Երթի մասնակիցները շարժվել են Սբ. Հակոբ եկեղեցուց մինչև Եղբայրական գերեզման (կտրելով կենտրոնական փողոցները ներքևից վերև): Այնտեղ ռազմական նվագախմբի երաժշտության ներքո ծաղիկներ են դրել հուշակոթողին։
Երթի մասնակիցները վանկարկել են «Ո՛չ կացնային քաղաքականությանը», «Ո՛չ նավթադոլարներին», «Ամո՛թ միջազգային հանրությանը», «Գուրգենը մեզ հետ է», «Չե՛նք լռելու», «Պայքարելու ենք մինչև վե՛րջ», «Պատի՛ժ ալիևին», «Պատի՛ժ Ռամիլին», «Կացի՛ն Իլհամին» և այլն։

Տեսանյութեր

Լրահոս