Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Իրանի իշխանությունները ծրագրում են մասնակցել Պարսից ծոցի և Օմանի ծոցի պետությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Օմանում։ Հանդիպումը նախատեսվում է անցկացնել արտաքին գործերի նախարարների մակարդակով։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Երկուշաբթի օրը Օմանում տեղի կունենա Պարսից ծոցի և Օմանի ծոցի պետությունների հանդիպումը՝ Իրանի, Իրաքի և այլ ափամերձ պետությունների մասնակցությամբ։ Տարածաշրջանային հարցերից բացի կքննարկվեն նաև Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության համար անվտանգ երթուղիներ ստեղծելու վերաբերյալ իրանաօմանյան բանակցությունների արդյունքները», – նրա խոսքերն է մեջբերում IRNA-ն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930