Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը (ստորին պալատը) մերժել է Մեծ Բրիտանիայում էվթանազիան օրինականացնելու օրինագիծը:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, դա հաստատվել է քվեարկության արդյունքներով, որը հեռարձակվել է խորհրդարանական հեռուստատեսությամբ:
Իշխող Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Լորեն Էդվարդսի կողմից ներկայացված փաստաթղթին դեմ է քվեարկել 286 պատգամավոր, կողմ՝ 270։
Օրինագիծը Համայնքների պալատ է ներկայացվել 2024 թվականի հոկտեմբերին և երկու անգամ ստացել էր պատգամավորների աջակցությունը՝ 2024 թվականի նոյեմբերին և 2025 թվականի հունիսին, սակայն Լորդերի պալատը (վերին պալատը), որտեղ այն հետագայում ներկայացվել է, տեքստում ավելի քան 1000 փոփոխություն է մտցրել, ինչի արդյունքում օրինագիծը չի քննարկվել մինչև ապրիլյան խորհրդարանական նստաշրջանի ավարտը և դադարել է ուժի մեջ լինել։

