Բաժիններ՝

Թուրք նախարարն առաջարկել է «Interpol»-ի ու «Europol»-ի նման ստեղծել «Türkpol»

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին մասնակցել է «Թյուրքալեզու պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) ներքին գործերի նախարարների 3-րդ նիստին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա հանդես է եկել նոր առաջակությամբ և առաջարկել է ստեղծել թյուրքալեզու պետությունների միջև իրավապահ մարմինների համագործակցության նոր մեխանիզմ։

Մասնավորապես առաջարկել է թյուրքալեզու պետությունների միջև ստեղծել «TÜRKPOL», որը նման կլինի «Interpol»-ին ու «Europol»-ին։ Ըստ նրա՝ Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ներքին գործերի նախարարները շատ դրական են արձագանքել։

Չիֆթչին նշել է, որ ապագայում «TÜRKPOL»-ի ստեղծմամբ համագործակցությունն ու միասնությունը միջազգային հանցագործությունների և հանցագործների դեմ պայքարում էլ ավելի կմեծանա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930